Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1.2012

Բժիշկը բնության օգնականն է. Աննա Բալյան

Բժիշկը բնության օգնականն է. Աննա Բալյան

Նրբագեղությունն ու գեղեցկությունն  անբաժան են առողջությունից:

Ցիցերոն

 

Թիվ 1«Հերացի» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի տեղակալ պոլիկլինիկայի գծով տեղակալ, Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 2 ամբիոնի ասիսենտ Աննա Բալյանը բժիշկ կայանալու ճանապարհն անցել է, ինչպես ինքն է ասում, բանվորից մինչև տնօրեն. գաջի գործարանի տեղամասային բժշկից մինչև մանկաբուժական բաժանմունքի վարիչ, պոլիկլինիկայի ղեկավար, գործադիր տնօրեն, համալսարանական պոլիկլինիկայի ղեկավար և այսօր Թիվ 1«Հերացի» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի տեղակալ պոլիկլինիկայի գծով:

 

Դեռևս դպրոցական տարիներին Աննան կողմնորոշվել էր իր մասնագիտության ընտրության հարցում: Նույնիսկ բարձր դասարաններում, նրան վստահվում էր փոխարինել բացակայող ուսուցիչներին ցածր դասարանցիներին զբաղեցնելու համար:«Կամ պիտի մանկավարժ դառնայի, կամ մանկաբույժ, իմ կոչումը տեսնում էի երեխաների հետ»,- նկատում է Աննան: Գերազանցիկությամբ ավարտելով Երևանի Պուշկինի անվան դպրոցը, այնուամենայնիվ, նա ընտրում է մանկաբուժությունը և ընդունվում է Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետը: 

 

-Որպես բժիշկ մկրտվել եմ շրջանում և շատ հպարտ եմ այդ կապակցությամբ: Ես գտնում եմ, որ բժիշկը կարող է դառնալ փորձառու, եթե ունի ինքնուրույն աշխատելու հնարավորություն: Ամուսնուս հետ, ով նույնպես մանկաբույժ է, մեկնեցինք Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղ, որը խորհրդային տարիներին հանրապետության երկրորդ խոշոր գյուղն էր: Երկուսով աշխատեցինք գիշեր ու ցերեկ և շատ գոհ էինք, որովհետև մենք այնտեղ անցանք մի այնպիսի դպրոց և ունեցանք մի հրաշք ուսուցիչ, ում մինչև օրս երախտագիտությամբ ենք հիշում: Նա իսկական գյուղական բժիշկ էր, ծնունդով Վարդենիկից, նվիրված իր աշխատանքին: Մեր աշխատանքային և մասնագիտական կայացման գործում մեծ դեր է խաղացել, իրավամբ մեծատառով Բժիշկ` Գարսևան Մելոյանը, ով, ցավոք, այսօր մեզ հետ չէ:  

 

Խոսելով իր առաջին Ուսուցչի մասին այսօր էլ հուզմունքն անկարող էր թաքցնել Աննան: Դա երախտիքի և գնահատանքի անզուսպ պոռթկումն էր:  

 

–   Ինչու եմ ասում գյուղում աշխատելը շատ բան տվեց ինձ, որովհետև այնտեղ սկսեցի վստահություն ձեռք բերել և կարողացա իմ ստացած գիտելիքներն օգտագործել: Հիշում եմ մի դեպք: Երեկոյան ժամը 10-ին հնչում է դռան զանգը, շտապ դեպք էր պատահել, 10-11 ամսական Արայիկը խեղդվում էր, մայրը պատմեց, որ երեխան արևածաղիկ է կուլ տվել, օտար մարմին էր երեխայի օրգանիզմի մեջ և նրա շտապ գործուղեցինք Երևան, քանի որ գյուղում բրոնխոսկոպիա անելու հնարավորություն չունեինք: Սակայն բրոնխոսկոպիան ոչինչ ցույց չտվեց և երեխային ետ բերեցին գյուղ: Երեխան շարունակում էր հազի նոպաներ ունենալ: Գրեթե մեկ տարվա ընթացքում երեխային անընդհատ գործուղում էինք Երևան վերջապես պարզելու, թե ինչն է պատճառը: Երևանում նույնիսկ կոնսիլում հրավիրեցինք, մասնակցում էին 5 մանկաբույժ-պրոֆեսորներ, ովքեր 3 ախտորոշում տվեցին` կապույտ հազ բրոնխիտ ասմոիտ կոմպոնենտով, ասմոիտ բրոնխիտ: Նշանակվեց բուժում, որի հետևանքով երեխայի մոտ սկսեց հեմորատիկ ցավ` արյան զեղումներով, խիստ ալերգիկ վիճակ և անոթային պրոբլեմ, վասկուլիտ սկսվեց, ստիպված այդ դեղը հանեցինք: Նորից ուղարկեցինք Երևան, սակայն ապարդյուն: Նույնիսկ Երևանի բժիշկներն ասել էին, եթե ձեր գյուղի բժիշկները չեն հասկանում, թող չմոտենան հիվանդին: Ցավով եմ նշում, որ մեր ավագ բժիշկների կողմից կար թերահավատություն և  ոչ կոռեկտություն երիտասարդ մասնագետների նկատմամբ, որն արդարացված չէր: Ամեն անգամ Երևան ուղեգրելիս, հիվանդության պատմության մեջ նշում էի, որ երեխան առաջին անգամ ուղեգրվել է օրգանիզմում օտար մարմնի առկայության կասկածանքով, սակայն այդ իմ դիտարկումները անտեսվում էին: Մոտ մեկ տարի երեխան տառապեց, հերթական անգամ երեխան հիվանդացավ և հազում էր, և լուծում և մենք խորհուրդ տվեցինք մորը, որ մաքրող հոգա կատարի և ուշադիր լինի, որ արյան խառնուրդ կամ պաթոլոգիկ խառնուրդներ չլինեն: Չանցած 40 րոպե երեխայի մայրը դուռը ուղղակի ջարդում էր, բացեցինք և ինչ մեզ ցույց տվեց` մոտ մի քանի մմ ծլած արևածաղիկ, այդ ամիսների ընթացքում արևածաղիկը ծլել էր: Երեխայի հազի ուժեղ նոպայի ժամանակ արևածաղիկը պոկվում է և դուրս է գալիս: Դրանից հետո երեխան առողջացավ և մոռացվեց այդ ամենը:

 

Ստացած գիտելիքները հարստացնելու, կատարելագործվելու համար Աննան բաց չի թողնում ոչ մի հնարավորություն մասնակցելու տարբեր սեմինարներին, դասընթացներին լինեն դրանք Երևանում, թե արտերկրում: 2003 թվականին նա մեկնում է Շվեդիա մասնակցելու «Առաջնային բուժօգնություն, ընտանեկան բժշկության հարցեր» դասընթացներին: Հայաստանում միանշանակ չընդունվեց ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրումը, չնայած դրա անհրաժեշտությունը կար, հատկապես այն մարզերում և գյուղական վայրերում, որտեղ հասանելիությունը դժվար էին: Ընտանեկան բժիշկներ վերապատրաստվեցին հիմնականում տեղամասային բժիշկները, մանկաբույժները: «Իհարկե, լավ է, երբ գյուղական համայնքներում բժիշկն ունենա մասնագիտական բազմակողմանի կրթություն: Մարզերում արդարացված է ընտանեկան բժիշկների առկայությունը, նրանք ուղղակի փրկություն են»,-նշում է Աննան:

 

Չորս տարի աշխատելով Վարդենիկում փորձառություն ձեռք բերած, կայացած երիտասարդ բժշկուհին ամուսնու հետ տեղափոխվում է Երևան:

 

–   Իմացանք, որ Նորք-Մարաշում բացվում էր վերակենդանացման մանկական բաժանմունք, իսկ ամուսնուս համար անհետաձգելի բուժօգնությունը շատ հարազատ էր և տեղափոխվեցինք Երևան, բացի այդ, սպասում էի երկրորդ երեխայիս,- հիշում է Աննան:

 

Կատարելագործվելու, վերապատրաստվելու ձգտումը երիտասարդ բժշկուհին լրացնում է հետդիպլոմային կրթությամբ, մասնակցում  Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Դանիայում, Ուզբեկստանում, ինչպես նաև ՀՀ Առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի, Առողջապահության ազգային ինստիտուտի, ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից կազմակերպված մանկաբուժության, առողջապահության կազմակերպման և կառավարման հրատապ հարցերին նվիրված դասընթացներին: Որպես իմունիզացիայի հարցերով հանրապետական խորհրդատվության հանձնաժողովի անդամ մասնակցել է Կոպենհագենում կազմակերպված թրենինգին, Թուրքիայում` նոր ռոտավիրուսային պատվաստանյութի վերաբերյալ աշխատանքային խորհրդատվությանը, Բժշկական համալսարանի գործուղմամբ մասնակցել է Բոստոնի համալսարանում կազմակերպված նախադիպլոմային և հետդիպլոմային ուսումնական գործընթացի դիտարկումներին…

 

–   Բժշկի համար կարևոր է ինֆորմացիան և ես ջանում եմ որքան հնարավոր է քայլել ժամանակի հետ, տեղեկացված լինել ոլորտում կատարված վերջին նորություններին, ասում են ով տեղեկացված է, նա զինված է,- համոզված է Աննան:

 

Աննա Բալյանի առօրյան հագեցված է նաև հասարակական գործունեությամբ: Նա «Շվեդական ապավեն», «Նեյրոգերեդիտար հիվանդություններ»,«Հոսպիտալ էպիդեմիոլոգիա» հասարակական կազմակերպությունների անդամ է, ՀՀ Մանկաբույժների ասոցիացիայի խորհրդի անդամ: Բազմիցս մասնակցել և մասնակցում է Երևանում ու մարզերում անցկացվող առողջապահությանն առնչվող նախաձեռնությունների և հետազոտությունների իրականացմանը:  

 

–   Սիրում եմ մեր մասնագիտությունը և սիրում եմ երեխաներին: Երբ ուզում եմ մի լավ բան ասեմ իմ ուսանողներին, կլինօրդինատորներին, ասում եմ` դու շատ լավ մանկաբույժ կդառնաս: Կարծում եմ երեխաների հետ աշխատանքը սուրբ գործ է և այն պիտի անես նվիրումով, սիրով,- ասում է Աննա Բալյանը: 

 

–   Ի՞նչ եք սիրում բացի մանկաբուժությունից:

 

–   Ինձ համար մեծ երջանկություն է, երբ հոգիս սնվում է, իսկ հոգուս սնունդն ուրախանալն է, ուրախանում եմ իմ բոլոր մոտիկների հաջողություններով, շատ սիրում եմ նվերներ անել, ավելի քան ստանալ, սիրում եմ երգել, պարել, սիրում եմ կյանքն իր բոլոր կողմերով: Սրտում մի լար կա, որ ցանկացած երաժշտությանը համահունչ է: Ես շատ շնորհակալ եմ իմ ճակատագրին, բնությանը, Աստծուն, որ այսպիսին եմ, որովհետև շատ փոքր բաներից անգամ մեծ երջանկություն եմ ապրում: Սիրում եմ մարդկանց և յուրաքանչյուրի մեջ ջանում եմ փնտրել լավն ու անպայման գտնում եմ և դա է իմ ուժն ու երջանկությունը, հետաքրքրությունը կյանքում, ես ներդաշնակ եմ ինքս ինձ հետ: Շատ եմ սիրում վառ գույներ, նույնիսկ ակնոցներս, զարդերս պիտի լինեն վառ ու ուրախացնող: Միանգամից թեթևություն եմ զգում, երբ ուրախ և վառ գույն եմ տեսնում: 

 

–   Իսկ ազատ ժամանակ, երբ ունենում եք, ինչո՞վ եք զբաղվում:

 

–   Սիրում եմ կարդալ, բաց չեմ թողնում Ստանիսլավսկու անվան թատրոնի ոչ մի նոր ներկայացում: Սիրում եմ խոհանոց, հաճույքով եմ պատրաստում, բայց զբաղվածությունս թույլ չի տալիս, որ տարբեր ճաշատեսակներ հորինեմ, ընկերուհիներս սիրով են ճաշակում իմ եփած ուստեստները, սակայն դա հաճախ չի լինում: Սիրում եմ շփվել հարազատներիս, մտերիմներիս, հաճելի մարդկանց հետ, դա հոգուս հարստացման միջոց է: Սիրում եմ անակնկալներ մատուցել շրջապատիս և մարդկանց ուրախություն պարգևել:

 

–   Գիտությամբ զբաղվո՞ւմ եք:

 

–   Ուզեմ չուզեմ պիտի զբաղվեմ, քանի որ դասավանդում եմ ամբիոնում, ունեմ գիտական հոդվածներ, հետազոտական աշխատանքներ ենք կատարում: Արդեն տատիկ եմ և երևի ուշ է զբաղվել ավելի խորը գիտական գործունեությամբ: Ասում են ամեն կին ունի յոթ տարիք` նորածին, երեխա, օրիորդ, երիտասարդ կին, երիտասարդ կին, երիտասարդ կին, երիտասարդ կին: Ցանկանում եմ, որ բոլորս էլ երիտասարդ կին տարիքից դուրս չգանք, աշխատենք պահպանել մեր հոգու երիտասարդությունը, դրա համար պետք է սիրով լցված լինել ամեն ինչի նկատմամբ, դա լինի ընտանիք, աշխատանք, մտերիմներ, գործընկերներ, բոլոր ոլորտներում պահպանենք լավատեսությունն ու սերը և միշտ շնորհակալ լինենք ամեն ապրած օրվա համար: Ինչպես պոետն է ասում` եղիր գեղեցիկ եթե կարող ես, եղիր իմաստուն, եթե ուզում ես, բայց ողջամիտ, խոհեմ դու անպայման պիտի լինես: 

Հեղինակ. Աիդա Հովնանյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիր
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիր

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ երկրի ղեկավարը շրջել է համալիրի վերաբացվող նոր բաժանմունքներով, ծանոթացել վերանորոգման աշխատանքների արդյունքներին, ինչպես...

Ռենտգենավիրահատություն
Ռենտգենավիրահատություն

Ինչով է զբաղվում ռենտգենավիրահատությունը և որոնք են դրա առավելությունները սովորական ավանդական վիրահատության հետ համեմատած...

Ախտորոշում Վիրաբուժություն
Բարձրակրունկ կոշիկներն ու առողջությունն անհամատեղելի են
Բարձրակրունկ կոշիկներն ու առողջությունն անհամատեղելի են

Բարձր կրունկներով կոշիկներով հաճախակի քայլելը ոտքերի մկանների և ոսկրերի արատների պատճառ է, ինչն, իր հերթին դառնում է նաև հոդերի հիվանդության պատճառ...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Ինչու՞ են մազերը թեփոտվում և ինչպես կարելի է դրանից ազատվել տնային պայմաններում
Ինչու՞ են մազերը թեփոտվում և ինչպես կարելի է դրանից ազատվել տնային պայմաններում

Թեփի առաջացումն ամենատհաճ և անհրապույր դրսևորումն է, որին կարող են նպաստել տարբեր պատճառներ: Դրանք կարող են լինել օրգանիզմում հորմոնային խափանումները, ոչ ճիշտ սնվելու, B1, B2, B6 վիտամինների...

Մաշկաբանություն Մազերի խնամք
Բրոնխային ասթմա. ախտանիշներն ու բուժումը
Բրոնխային ասթմա. ախտանիշներն ու բուժումը

Բրոնխային ասթման կրկնվող ընթացքով քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում առավելապես ախտահարվում են շնչուղիները: Հիմնական ախտանիշներն են շնչահեղձությունը կամ ասթմատիկ վիճակը, որն առաջանում է բրոնխների հարթ մկանունքի սպազմի...

Ալերգոլոգիա Թերապիա Շնչառական համակարգ
Վիտամին C-ն մրսածության դեմ
Վիտամին C-ն մրսածության դեմ

70-ական թվականներին Նոբելյան մրցանակի դափնեկիր Լինուս Պաուլինգը հայտարարեց այն մասին, որ վիտամին C-ն մրսածության ու դրա կանխարգելման համար գերազանց միջոց է: Նա հաձնարարում էր ամեն օր օգտագործել այդ վիտամինի 1000 մգ չափաքանակ...

Վիտամիններ և միներալներ Թերապիա
Քրոնիկական ռինիտի զարգացման ձևերը
Քրոնիկական ռինիտի զարգացման  ձևերը

Քրոնիկական հարբուխը վտանգավոր չէ, սակայն, անկասկած առավել տարածված տհաճ հիվանդություններից մեկն է, որը ներկայումս գործնականում տարածված է բնակչության բոլոր խավերի շրջանում...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Թերապիա
Ջերմիջեցնող պատրաստուկներ. անվտանգության կանոնները
Ջերմիջեցնող պատրաստուկներ. անվտանգության կանոնները

Ջերմիջեցնող պատրաստուկները սովորաբար օգտագործում են, նույնիսկ չմտածելով, որ դրանք կարող են հակացուցումներ և կողմնակի արդյունքներ, ինչպես նաև դեղչափաքանակներ ունենալ...

Դեղամիջոցներ Թերապիա
Ինչու՞ է սկսվում վաղ մենոպաուզան
Ինչու՞ է սկսվում վաղ մենոպաուզան

Ժամանակակից շատ կանայք ժամանակից շուտ են բախվում այնպիսի խնդրի հետ, ինչպիսին վաղ կլիմաքսն է: Անցյալում կանանց մոտ այն սկսվում էր 45 տարեկանից հետո, իսկ ներկայումս մինչև 40 տարեկաններն են հակված վաղ մենոպաուզային...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ախտորոշումը` կատարակտա. ի՞նչ անել
Ախտորոշումը` կատարակտա. ի՞նչ անել

Բոլորին է հայտնի, որ 40-50 տարեկանից հետո, գործնականում յուրաքանչյուր մարդ ակնոց է կրում: Իսկ ի՞նչ անել, եթե վատ եք տեսնում, իսկ առավել ուժեղ ակնոցը չի օգնում: Ինչո՞ւ է տեսողությունը վատանում: Հնարավոր է, որ դա կատարակտա է...

Ակնաբանություն
Յուրաքանչյուր սիրող կին` թագուհի է
Յուրաքանչյուր սիրող կին` թագուհի է

Կանայք պետք է սիրեն և սիրվեն… Նրանք ցանկանում են լինել գեղեցիկ, հավերժ երիտասարդ և ցանկալի… Նրանք չեն սիրում խոսել իրենց տարիքի մասին… Կանայք այնքան ինքնամոռաց են պայքարում իրենց իրավունքների համար, որ պատրաստ են խաղալ ֆուտբոլ, մասնակցել առանց կանոնների մարտերին...

Սեր, հարաբերություններ, ընտանիք ԿԻՆ: Ինտիմ
Սնունդ «շարժիչի» համար
Սնունդ «շարժիչի» համար

Խուսափել այնպիսի տարիքային հիվանդություններից, ինչպիսիք են իշեմիկ հիվանդությունը, կրծքահեղձուկը, ինֆարկտը, լիովին մատչելի է նաև այլընտրանքային կամ «համեղ»միջոցներով...

Սնունդը և առողջությունը Սրտանոթաբանություն Թերապիա
Խոցային հիվանդության թերապիայի ժամանակակից սկզբունքները
Խոցային հիվանդության թերապիայի ժամանակակից սկզբունքները

Խոցային հիվանդությունը (ԽՀ) քրոնիկական հիվանդություն է, որի մորֆոլոգիական դրսևորման հիմք է հանդիսանում ստամոքսի կամ 12-մատնյա աղու (ՏՄԱ) խոցի ռեցիդիվը, որպես կանոն, զարգանալով գաստրիտի ֆոնի վրա...

Բուժում Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Կանայք, դիմացեք
Կանայք, դիմացեք

Մարտի 8-ից առաջ և դրանից հետո մեզ համար ծանր է: «Սիրելի´ս (մայրիկ, տատիկ, քույրիկ, կին, աղջիկ, թոռնիկ…): Դու ինձ համար ամենա-ամենալավն ես»: Այս և նման շատ խոսքեր մարտի 8-ին հավանաբար լսում են բոլոր կանայք...

Առողջ կին
Հիշողության ֆունկցիաները
Հիշողության ֆունկցիաները

Հիշողությունը որպես հոգեբանական հատկություն մի ամբողջ շարք նշաններ ունի, որոնք մասամբ նման են ընկալմանը` խորությամբ, ծավալով, ամրությամբ, հիշելու արագությամբ...

Հիշողություն, հիշողության խանգարումներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ